Պարզ լիճ → Գոշավանք

Պարզ լիճ → լեռնային արահետ → միջնադարյան Գոշավանք → հայկական ճաշ
Լեռնային լճից՝ անտառներով ու լեռներով դեպի Գոշավանքի պատմությունն ու տնական հայկական սեղանը։

♟ 7 կմ
Հեռավորություն
△ 8–9 ժամ
Ամբողջ օրը
◷ 10:00
Մեկնարկը Դիլիջանից
▥ 3 հոգուց
Խմբի չափը
ԱՄՐԱԳՐԵԼ ԵՐԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ
Տրանսֆերները, քայլարշավային ձողերը, Գոշավանքի էքսկուրսիան և տնական հայկական ճաշը ներառված են արժեքի մեջ
ՏՈՒՐԻ ՄԱՍԻՆ

Պարզ լճից
մինչև Գոշ գյուղ

Սա ամբողջ օրվա երթուղի է, որտեղ միավորվում են բնությունը, պատմությունն ու հայկական հյուրընկալությունը։ Ժամը 10:00-ին Դիլիջանից մեկնում ենք Պարզ լիճ, որտեղից սկսվում է մոտ 7 կմ քայլարշավը դեպի Գոշ գյուղ։ Ճանապարհին անցնում ենք անտառային արահետներով ու բաց տարածքներով և վայելում լեռնային տեսարանները։ Գոշում մեզ սպասում է միջնադարյան Գոշավանքի էքսկուրսիան, իսկ հետո՝ իսկական տնական հայկական ճաշ մայրիկ Մանուշի տանը։ Գոշից տրանսֆերով վերադառնում ենք Դիլիջան։

✓ Տեղացի ուղեկցորդ
✓ Քայլարշավային ձողեր
✓ Տնական հայկական ճաշ
✓ Տրանսֆեր Դիլիջան → Պարզ լիճ և Գոշ → Դիլիջան
♧
Երթուղի

7 կմ քայլարշավ Պարզ լճից մինչև Գոշ՝ անտառներով և լեռնային բացատներով

▣
Պատմություն

Էքսկուրսիա Գոշավանքում և ծանոթություն միջնադարյան Հայաստանի պատմությանը

♡
Հայկական հյուրընկալություն

Տնական հայկական ճաշ մայրիկ Մանուշի տանը՝ Գոշում

Քանի կալորիա
կծախսեք

Երթուղու քայլարշավային հատվածը մոտ 7 կմ է՝ անտառային և դաշտային արահետներով։ Մուտքագրեք ձեր քաշը՝ կալորիաների մոտավոր ծախսը տեսնելու համար։

Ձեր քաշը (կգ)
40 60 80 100 120
Կալորիաների մոտավոր ծախս
քայլարշավային հատվածի համար
1 300 – 1 560 kcal Հաշվարկը մոտավոր է և կախված է քայլքի տեմպից, ֆիզիկական պատրաստվածությունից, տեղանքից և եղանակից։
ՏՈՒՐԻ ԾՐԱԳԻՐ

Ինչպես է անցնում օրը

10:00 — հանդիպում ենք Դիլիջանում և մեկնում Պարզ լիճ
Պարզ լիճ — քայլարշավի սկիզբը
7 կմ քայլարշավ՝ անտառային արահետներով, բաց տարածքներով և լեռնային տեսարաններով
Հասնում ենք Գոշ գյուղ
Գոշավանք — էքսկուրսիա վանքում և ծանոթություն նրա պատմությանը
Տնական հայկական ճաշ մայրիկ Մանուշի տանը
Տրանսֆեր Գոշից դեպի Դիլիջան

ՆԵՐԱՌՎԱԾ Է

✓Տրանսֆեր Դիլիջան → Պարզ լիճ
✓Ուղեկցում երթուղու ընթացքում
✓Քայլարշավային ձողեր
✓Էքսկուրսիա Գոշավանքում
✓Տնական հայկական ճաշ մայրիկ Մանուշի տանը
✓Տրանսֆեր Գոշ → Դիլիջան
ԱՄՐԱԳՐԵԼ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Իսկ քայլարշավից հետո՝
հյուր մայրիկ Մանուշին

Անտառներով ու լեռներով 7 կիլոմետր անցնելուց հետո մենք ռեստորան չենք գնում։ Մենք գնում ենք հյուր։

Գոշում մեզ սպասում է մայրիկ Մանուշը և իսկական տնական հայկական ճաշը՝ այնպիսին, ինչպիսին պատրաստում են ոչ թե զբոսաշրջիկների համար, այլ հյուրերի։

Մեծ սեղան, տնական ուտեստներ, հայկական ճաշատեսակներ, զրույցներ և այն ջերմ զգացողությունը, կարծես ձեզ հյուր են հրավիրել ծանոթ մարդիկ։

Ճանապարհից հետո հատկապես հաճելի է ոչ մի տեղ չշտապել՝ նստել սեղանի շուրջ, տաք ճաշ ուտել, հանգստանալ և պարզապես վայելել այս մթնոլորտը։

Մեզ համար այս ճաշը երթուղու հավելում չէ, այլ դրա մի մասը։
Այսպես է ավարտվում մեր օրը Գոշում՝ ջերմ, համեղ և իսկապես հայկական։

✓ Տնական հայկական ճաշն արդեն ներառված է տուրի արժեքի մեջ
ԱՄՐԱԳՐԵԼ

Պարզ լիճ → Գոշավանք

Մեկնարկը Դիլիջանից՝ 10:00-ին։ Տուրը տևում է մոտ 8–9 ժամ։ Խումբը՝ 3 հոգուց։

ԱՐԺԵՔԸ ՄԵԿ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ
30 000 ֏
ԽՈՒՄԲԸ՝ 3 ՀՈԳՈՒՑ
ԸՆԴԱՄԵՆԸ 30 000 ֏
Շնորհակալություն։ Ձեր հայտն ուղարկված է։
Չհաջողվեց ուղարկել հայտը։ Փորձեք կրկին։
Վճարում՝ կարող եք հայտ ուղարկել առանց նախապես վճարելու կամ հիմա վճարել տուրի համար բանկային փոխանցմամբ։ Բանկային փոխանցում ընտրելու դեպքում ամրագրման տվյալները ավտոմատ կփոխանցվեն վճարման էջ։
FAQ

Ինչ արժե իմանալ
քայլարշավից առաջ։

Քայլարշավի հատուկ փորձ անհրաժեշտ չէ։ Պետք է պատրաստ լինեք մոտ 7 կմ քայլել բնական արահետներով։ Քայլարշավային ձողերը տրամադրում ենք։

Ներառված են տրանսֆերները, ուղեկցումը, քայլարշավային ձողերը, Գոշավանքի էքսկուրսիան և տնական հայկական ճաշը մայրիկ Մանուշի տանը։

Եթե եղանակային պայմանները թույլ չտան անվտանգ անցնել երթուղին, մենք կկապվենք ձեզ հետ և կառաջարկենք տեղափոխել տուրը կամ որոշել ըստ իրավիճակի։

Ոչ։ Կարող եք նախ ուղարկել ամրագրման հայտը առանց վճարման կամ հիմա վճարել տուրի համար բանկային փոխանցմամբ։ Ամրագրման տվյալները ավտոմատ կփոխանցվեն վճարման էջ։